ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հոգևոր լիություն

Հոգևոր լիություն
03.07.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 3

Տե՛ր, սիրում ենք Քեզ ու ցանկանում Քեզ համար

ապրել մեր ողջ կյանքը:



Ի՛մ որդիներ.

«Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»:

Այս է իրական հագեցումն ու ճշմարիտ բավականությունը:

Հոգևոր իրողությանց այս լիության մեջ է, որ կարող է բավարարվածություն ստանալ, բուժվել ու հանգստություն գտնել սրտով հիվանդը, նվաղածը և սպառվածը:

«Տեր, ու՞մ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես»,- կասեք նաև դուք:

«Դու սեղան ես պատրաստել մեր առջև»:

Կյանքի հացը. կերակուրը` երկնքից իջած:

Շատ քչերը հասկացան, որ չորս կամ հինգ հազարին կերակրելը` պարզ օրինակն էր այն բանի, որ Ես մի օր` իբրև կերակուր, կմատուցվեմ Իմ ժողովրդին:

Մտածեք սպասվող այն հրաշքների մասին, որոնք վաղ թե ուշ պիտի հայտնվեն նրանց, ովքեր Ինձ մոտ են հանգրվանել: Ոմանց համար, այս հարյուրավոր տարիները, Իմ ասածներից ու արածներից շատերը դեռևս ծածկված խորհուրդ են մնում:

Իմ երկրավոր կյանքից շատ բաներ հոգու աչքով դեռևս չուսումնասիրված տարածք է: Միայն պարզ սրտերին և Ինձ հետ քայլող հոգիներին է, որ այս իրողությունները կարող են հայտնի լինել: Ես այս բաները պահել եմ` իրենց իմաստուն ու խորագետ կարծողներից և հայտնել պարզ տղաներին:

Ձեր հոգին մի՛ ծանրաբեռնեք աշխարհի մեղքով ու տրտմություններով:

Միայն Քրիստոսն է, որ կարող է վերցնել այդ ծանրությունները և հաղթանակած դուրս գալ:

Ձեր միջավայրի մարդկանց մեջ դուք փնտրեք միայն նրանց, ովքեր սիրել գիտեն, ովքեր անկեղծ են, ազնիվ ու քաջ:

Դիտվել է՝ 2280

Մեկնաբանություններ